«Երբ հայկական երաժշտություն եմ լսում , սկսում եմ արտասվել: » թուրք երաժիշտը 40 տարեկանում միայն իմացավ, որ ինքն էլ է հայ . (տեսանյութ)

«Հայաստանում շատ հարազատ մթնոլորտ էր,-հիշում է Յաշարը,-մի օր՝ փողոցներով զբոսնելիս, խանութում գնեցի հայ մեծ երգահան Կոմիտասի երաժշտության սկավառակը: Նկատեցի, որ սկավառակի վրա պատկերված Կոմիտասն ինձ շատ նման է: Այնքան նման էր, որ ինձ թվաց, թե սկավառակի վրա իմ լուսանկարն է: Ապշած էի` ինչո՞ւ եմ այսչափ հայի նման, եթե թուրք եմ: Ինչո՞ւ եմ արտասվում, երբ հայկական երաժշտություն եմ լսում»:

«Կոմիտասին շատ բանով եմ պարտական: Եթե նա չլիներ, գուցե չիմանայի էլ, որ հայ եմ: Կոմիտասի շնորհիվ գտա ինքս ինձ, ձեռք բերեցի ներդաշնակություն և վերադարձրեցի հավատքը»

Պատմությունն ավելի ողբերգական էր, քան Յաշարը կարող էր ակնկալել: Թուրքիա վերադառնալուն պես Յաշարը այցելց հոր և պահանջեց, պատմել ողջ ճշմարտությունն իր ընտանիքի մասին:

Պարզվեց, որ Յաշարի նախնիները ապրել են Վանի շրջանում`հայկական Անձար գյուղում: 1895 թվականին՝ հայերի առաջին ջшրդերի ժամանակ, կnտnրվել է ամբողջ ընտանիքը: Ողջ է մնացել միայն Իսմայիլ անունով 9-ամյա տղան, ով ոտքով հասել է մինչև Սև ծով, որտեղ բարի մարդիկ նրան ապաստան են տվել: Այդ տղան Յաշարի նախապապն է:

Հատկանշական է, որ համշենական գյուղում, որտեղ նա հայտնվել էր և որտեղից ընտրել է իր հարսնացուին, ապրում էին իսլամացած հայերի հետնորդներ: Այսինքն` Յաշարի նախատատը, ըստ երևույթին, ծագումով նույնպես հայ էր, ինչպես և երգչի տատը, ում հետ ամուսնացել է Իսմայիլի որդին, ինչպես և մայրը, որը նույնպես Համշենում է ծնվել: Յաշարի հոգում հեղшշրջում տեղի ունեցավ:

Լույս սփռելով իր ընտանիքի պատմության մութ էջերի վրա` նա հասկացավ, թե իրականում ինչով էր պայմանավորված ստեղծագործելու շարժառիթ հանդիսացող նրա ներքին բողոքը: Հեշտ չէ 40 տարեկանում նոր կյանք սկսել: Յաշարը դեռ պետք է ինքն իրեն գտներ հայերի մեջ: Նա սկսեց հայոց լեզու սովորել, Հայաստանի պատմության մասին գրքեր կարդալ: Քյոլնի հայկական եկեղեցում կնքվելով՝ Յաշարը այլևս Արշակ Քուրթն է:

Հայտնի և անհայտ Կոմիտասը էջից

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: