Անհերքելի Փաստեր . Թուրքիայում Օրթաքյոյ մզկիթը , Սելիմիե մզկիթը և Սուլեյմանիե մզկիթը ՝ հայերի ստեղծած ճարտարապետական գլուխգործոցներն են

Հայերի ստեղծած գլուխգործոցները Թուրքիայում. ինչի մասին թուրքերը չեն խոսում , թաքցնում են և զբոսաշրջիկներին չեն պատմում:

Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության այլ հատվածներում հայերի ստեղծած ճարտարապետական բոլոր գլուխգործոցները թվարկելու համար կարելի է մի ամբողջ գիրք գրել։ Այդ պատճառով մենք կսահմանափակվենք մի քանի նշանավորներով, որոնք այսօրվա Թուրքիայի այցեքարտերն են դարձել և թուրքերի ամենսիրելի վայրերը:

Օրթաքյոյ մզկիթը Ստամբուլի մեծ պահանջարկ ունեցող տուրիստական ուղղություն է Բոսֆորի կամրջի հարևանությամբ։ Մինչ Օրթաքյոյի մզկիթը կառուցումը, դրա տեղանքում եղել է մեկ այլ մզկիթ, որը կառուցվել էր մեզ վեզիր Իբրահիմ փաշայի խnրթ որդու կողմից: Մզկիթը կառուցվել էր 1721 թվականին, սակայն шվերվել է Պատրոն Հալիլի шպuտшմբnւթյшն ժամանակ:

Օրթաքյոյի մզկիթը, որը տեղակայված է նախորդ մզկիթի տեղում, կառուցվել է օսմանյան սուլթան Աբդուլ Մեջիդի հրամանով 1853- 1856 թվականներին: Մզկիթի ճարտարապետները եղել են հայազգի ճարտարապետներ Կարապետ Ամիրա Բալյանը և Նիկողոս Բալյանը:

Հետաքրքրական է, որ այն ավելի շատ բարոկո ոճի փոքր պալատ է հիշեցնում, քան սովորական մզկիթ։ Ի դեպ, մեկ այլ հայ հանճար՝ ծովանկարիչ Իվան Այվազովսկին անմահացրել է Օրթաքյոյ մզկիթն իր կտավներից մեկում։

Էդիրնե քաղաքի Սելիմիե մզկիթ: Անմիջապես մզկիթին անցնելուց առաջ պետք է նշել, որ հեղինակի՝ Միմար Սինանի ծագումը երկար ժամանակ վիճելի հարց էր։ Ենթադրություններ կան, որ նա կիսով չափ հայ է, կիսով չափ՝ հույն։

Վեճերին վերջ տվեց մի հետաքրքիր դեպք։ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելիքյանը մի անգամ պատմեց, որ նախորդ դարի 40-ականներին «գանգ չափողների» շարժում էր սկսվել։

«Այս մարդիկ բացում էին տարբեր անվանի մարդկանց դամբարանները, որ գանգն ուսումնասիրելուց հետո ապացուցեն նրանց թյուրքական ծագումը», – ասաց Մելքոնյանը։

Սինան Աղայի դամբարանը նույնպես բացել էին, որ ապացուցեին աշխարհին, որ մեծանուն ճարտարապետը զտարյուն թուրք է։

«Սակայն պարզվել է, որ նա արմենոիդ ռասսային է պատկանում։ Դրանից հետո որոշ ժամանակ գանգը թանգարանում էր պահվում, իսկ հետո անհետացավ։ Հիմա Միմար Սինանի դամբարանում թաղված է նրա մարմինն առանց գլխի», – նշեց թուրքագետը։

Վերադառնանք Սելիմիե մզկիթին։ Այն կառուցվել է Էդիրնեում 1569-1575 թվականներին։ Սինանն այն իր ստեղծագործության գագաթնակետն էր համարում։ Մզկիթի ճարտարապետություն առանձնանում է յուրահատուկ ամբողջականությամբ։

Հանճարեղ վարպետ Սինանի ևս մեկ ստեղծագործություն է Սուլեյմանիե մզկիթը, որում հինգ հազար հավատացյալ է տեղավորվում։ Մզկիթը իր տարածքով Ստամբուլի ամենամեծ գործող մզկիթն է: Այն իր նշանակալիությամբ երկրորդն է քաղաքում: Այն կառուցվել է 1550—1557 թվականներին Սուլեյման I-ի հրամանով։ Բազում գիտնականներ կարծում են, որ Սուլեյմանիեն Սինանի լավագույն աշխատանքն է։

Սուլեյմանիե մզկիթի նախագիծը հիմնվել է բյուզանական ճարտարապետության գլուխգործոցի՝ Սուրբ Սոֆիա տաճարի նախագծի վրա։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: