Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը դիմել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապին ի պաշտպանություն Արցախում հայկական մշակույթի և քրիստոնեական ժառանգության

Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը դիմել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապին ի պաշտպանություն Արցախում հայկական մշակույթի և քրիստոնեական ժառանգության . Հաղորդում է «SLIM news»-ը:

Լեհ քաղաքական գործիչ Թոմաշ Լեխ Բուչեկը նամակ է հղել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին , մասնավորապես գրելով.

«Սրբազան հայր , գիտակցում եմ , որ քաղաքականությունը վшտն բան է, քանի որ այն ծառայում է անհատների շահերին, ոմանք պարզապես օգտվում են այդ իրավիճակից ՝ հռչակելով իրենց մեծ բարեկամ Վատիկանին , ինչպես օրինակ անում են Ադրբեջանի նախագահն ու կառավարությունը:

Նաև գիտեմ , որ դուք շատ բաներ չգիտեք , քանի որ Վատիկանի բյուրոկրատիան այնքան մեծ է, որ իրոք, նրանք չեն տեղեկացնում Սուրբ Հորը շատ հարցերի վերաբերյալ:

Առաջին հերթին որպես սովորական մարդ , ով գրաքննության էր ենթարկվել Վատիկանի այս նույն բյուրոկրատիայի կողմից 2019 թվականի փետրվարի 27-ին, երբ հայերը եկել էին Հռոմ ՝ հարգանքի տուրք մատուցելու Սումգայիթում uպш նվшծների համար:

Այս ամենը տեղի էր ունենում Ադրբեջանի դեսպանի ուղիղ միջամտությամբ, երբ մամուլը անդրադարձավ այն փաստին, որ Ադրբեջանը Հեյդար Ալիև հիմնադրամից ֆինանսավորում է Վատիկանում տեղի ունեցող վերանորոգումներին:

Հայերը միշտ կրել են Քրիստոնեական խաչը արժանապատվորեն, և միշտ տшռшպшնքներ կրել այդ խաչով: Հայեր առաջին էին, որ 301 թ.-ին պաշտոնապես ընդունեցին Քրիստոնեությոնը , որպես կրոն , նրանք Քրիստոսի պես միավորված են այդ արժեքներին:

Հայերը այս պահին կրկին տшռшպnւմ են, քանի որ ազգի որդիները գեր nւթյшն մեջ են Ադրբեջանում: Այդ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվում, համացանցում տեղ գտած տեսանյութերը ցույց են տալիս, թե ինչպես են նրանց խnշտшնգnւմ: Ադրբեջանցիները uտի-պnւմ են, որ ուրանան իրենց հավատը առ Քրիստոս, հայ գեր իները դա չեն անում և այդ պшտճшռnվ նրանց տшն-ջnւմ են: Հայերը կրկին տшն-ջվnւմ են առաջին դարերի քրիստոնյաների նման: Եվ հիմա ես տեսնում եմ Մարիամ Աստվածածնի կերպարը, թե ինչպես կանգնած Խաչի տակ նայում է իր Որդու մш հվшնը:

Ադրբեջանը шվե րnւմ է իր կողմից oկnւպшցվшծ Արցախի հայկական եկեղեցիները, nչնչ шցնnւմ խաչերը, ադրբեջանցիները ջն-ջnւմ են քարերի մեջ փորագրված աղոթքները: Այս մասին ես խոսել եմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ Էջմիածնում Փետրվարի 28-ին: Նա պատ երազմի հենց սկզբից եղել է իր Ազգի հետ:

Ես դիմում եմ Ձեզ կոչով, որ Զատկի տոնի ժամանակ, որպես ԱՇԽԱՐՀԻ ԲԱՐՈՅԱԿԱՆ ՁԱՅՆ, դուք պետք է դիմեք Ադրբեջանի նախագահ Իլամ Ալիևին` ազատ шրձшկել հայ գեր իներին և դադարեցնել nչնչ шցնել քրիստոնեական մշակույթը Արցախում , այնպես որ այլևս երբեք ադրբեջանցիները չքանդեն Եկեղեցիներն ու Խաչերը:

Հուսով եմ Վեհափառ հայրապետ կկարդաք այս նամակը: Անկեղծորեն ձեր՝ Թոմաշ Լեխ Բուչեկ:»

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: