Արցախում պատ երազմի դադարեցման հարցում Պուտինի անձնական դերակատարումը պետք է հիշեն բոլորը. Պեսկով

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան լավ հարաբերություններ ունի ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հիանալի վստահելի հարաբերություններ ունենք Ադրբեջանի հետ, որը հիմնված է փոխադարձի հարգանքի վրա: Դրանք կարող են ունենալ շատ ասպեկտներ, որոնք փոխշահավետ են: Հայաստանի հետ ևս պատմականորեն լավ հարաբերություններ ունենք: մենք մեծ թվով ինտեգրացիոն նախագծեր ունենք, որոնք Հայաստանի օգուտ են բերում, ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումով»,-ասել է նա:

Պեսկովը հավելել է, որ Արցախում պատ երազմի դադարեցման հարցում Պուտինի անձնական դերակատարումը պետք է հիշեն բոլորը:

Հիշեցնենք 2020 թ.-ի նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ստորագրված եռակողմ համաձայնագրով Արցախում ընթացող պատ երազմը դադարեցվեց:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: